Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների

Հղիության 42-րդ շաբաթ. morevmankan.am

Հղիության 42-րդ շաբաթ. morevmankan.am

Ապագա մոր որովայնում երեխայի զարգացումն ավարտված է: Մոտակա ծննդաբերության նշաններն են՝ քիչ քանակի արյունային արտադրություն, որովայնի իջեցում և լորձային խցանի հեռացում: Այդ նախանշանների բացակայության դեպքում հարկ է բժիշկը ծննդաբերության ստիմուլյացիա առաջարկի:

Պտղի զարգացումը


Հղիությունն այս ժամկետում հաճախ դառնում է գերհասուն՝ հաստանում են փոքրիկի գանգի ոսկրերն ու գաղթունները, ինչի պատճառով նրա գլուխն ավելի դժվար կփոխի իր ձևը` ծննդաբերական ուղիներով անցնելիս: Այնուամենայնիվ, դա միշտ չի լինում: «Չափազանց երկարատև» հղիությունը կարող է լինել նաև ոչ գերհասուն, այսինքն, միանգամայն նորմալ: Բժիշկները հղիությունը կարող են համարել երկարաձգված, եթե հղիի դաշտանային ցիկլը եղել է 30 օրից ավելի (ասում են, որ կինը երեխային պետք է կրի 10 ցիկլ, այնպես որ, որքան ցիկլը երկարատև է, այնքան էլ երկար կլինի հղիությունը): Երկարաձգված կարող է համարվել նաև այն հղիությունը, որի ժամանակ ձվազատումը և (բեղմնավորումը) տեղի է ունեցել ավելի մոտ ցիկլի վերջին: Երեխային սովորականից ավելի երկար կրելը կարող է փոխանցվել նաև ժառանգորեն:

Մոր վիճակը


Ծողովրդական խոսք կա. «Ամբողջ կյանքում հղի չես մնալու»: Այնուամենայնիվ, բժիշկը իր պացիենտին թույլ չի տա փորձել այդ ասացվածքը և մնալ հղի վիճակում 42 շաբաթից ավելի: Նա կառաջարկի ծննդաբերության ստիմուլյացիա: Երեխայի զարգացումն արդեն ավարտված է, պլացենտան կատարել է իր գործը և «հոգնել» է, այդ պատճառով երեխան ստանում է ավելի քիչ օգտակար նյութեր: Ներարգանդային կյանքը շարունակելու իմաստը նվազագույն է:
Եթե պլացենտան սկսել է ծերանալ, իսկ արգանդի վզիկն առաջվա պես պինդ է, չի բարակել և չի բացվել, բժիշկները կփորձեն դրդել ծննդաբերական ակտ՝ կներմուծեն հորմոններ (պրոստոգլանդիններ), կբացեն պտղային բուշտը կամ կդրդեն բացումը` լամինարիա ջրիմուռի օգնությամբ, որը ներդրվելով արգանդի վզիկում, ուռչում է և բացում այն: Ծննդաբերական գործունեությունը ինչ-որ չափով դրդում է նաև հոգնան, որը որոշ ծննդատներում ծննդաբերությունից առաջ առաջարկում են հղիին: Եթե ծննդաբերությունն արդեն սկսվել է, բայց գործընթացն ընթանում է շատ դանդաղ, ու փոքրիկի կյանքի համար վտանգ է սպառնում, բժիշկը կարող է ստիմուլի ծննդաբերությունը` ներարկելով օքսիտոցին:

Ի՞նչ անել


- Ազատ ժամանակ կարելի է կրկին անգամ ստուգել պատրաստած պայուսակը, այնտեղ դնել տարբեր մանրուքներ, օրինակ, հեռախոսի լիցքավորման սարքը, գիրք, որով ավելի հետշտ կլինի դիմանալ կծկումներին:  Եթե ծննդատան կանոնները թույլ են տալիս, կարելի է վերցնել նաև սեփական բարձիկը, որպեսզի կծկումների ժամանակ հնարավոր լինի ավելի հարմար դիրք ընդունել:

- Գնալ ծննդատուն, եթե ջրերը հեռացել են և սկսվել են կծկումները:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ